
Ի սկզբանե "Օհանյան" կրթահամալիրը հիմնադրվեց կրթությանը ներկայացվող ժամանակի պահանջներին արագ արձագանքելու մեծ ձգտումով, ինչի վառ ապացույցն են հիմնադիրների խորհրդի կողմից անընդհատ առաջ քաշվող նորարարական գաղափարները: Ուսումնասիրելով արտասահմանյան, ինչպես նաև ավանդական կրթական փորձը`շաղախված հեղինակային գաղափարներով, հնարավոր է դառնում բարձրացնել ուսումնական գործընթացի արդյունավետությունն ու կրթության որակը: Գիտելիքի փոխանցման համագործակցային մեթոդները, գնահատման նոր համակարգն ու մարդկային ջերմ փոխհարաբերությունները “Օհանյան” կրթահամալիրի կրթական գործընթացի ամուր հիմնաքարերն են:
Հիմնադրման պատմությունը
"Օհանյան" կրթահամալիրը հիմնադրվել է 1997թ. աշխարհագրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սուրեն Օհանյանի կողմից հետևյալ ընդհանուր նպատակներով և ծրագրով.
Հիմնադիրի նամակը
Սուրեն Օհանյան
Օրենսդրական դաշտի անկատարության պայմաններում կրթամշակութային-ինտելեկտուալ նախաձեռնություն ցուցաբերելը, հավատացեք, չափազանց հանդուգն գործ էր` հղի ամենաանհավանական հետևանքներով: Ավելին, սկսել նախադեպը չունեցող կրթական կառույցի շինարարություն, այն էլ` կրթական համակարգի ինտենսիվ բարեփոխումների փուլում, երբ ազգային դպրոցի մոդելը և հանրակրթության զարգացման կոնցեպցիան դեռևս ավարտուն չէին, չափազանց բարդ խնդիրէր:
Ավելին >>
Տնօրենի նամակը
Սուսաննա Օհանյան
"Օհանյան" կրթահամալիրը գործում է` անընդհատ հանդես գալով նոր նախաձեռնություններով, որոնք միտված են ուսուցման որակի բարձրացմանը: Այս ժամանակահատվածում մեր արժեքներն են եղել գիտելիքը, անաչառությունը և նորարարությունը: Կրթահամալիրն առաջիններից մեկն էր, որ ներդրեց ստուգարքային համակարգ, աշակերտի և ուսուցիչների գնահատման նոր համակարգ, ինչպես նաև ուսուցման համագործակցային մեթոդներ:
Ավելին >>
Կառույցները
"Օհանյան" կրթահամալիրը ունի տարիքային հետևյալ ստորաբաժանումները. "Նյուտոնիկ" նախակրթարան (2-6 տարեկան երեխաներ), Տարրական դպրոց (I-IV դասարաններ), Միջին դպրոց (V-IX դասարաններ), Ավագ դպրոց (X-XII դասարաններ):
Ավելին >>