հայ / eng
Մեր մասին
Ընդունելություն
Մեր ամսագիրը
Վարժարանականի առօրյան
Վիրտուալ շրջագայություն
Սեմինարներ
Նվաճումներ և ձեռքբերումներ
Լրագրության թոհուբոհում
Նվիրատվություններ
Առկա աշխատատեղեր
Հետադարձ կապ
Քարտեզ
Շրջանավարտներ

"Օհանյան" կրթահամալիրում աշակերտը անհատ է, անձ` բոլոր առումներով: Անհատ, որը պատասխանատու է մեր երկրի վաղվա համար , անհատ , որը պահանջում է որակյալ գիտելիք: Այո, ապագայի հենքը դպրոցում է կերտվում: Հետաքրքիր էր այդ ամենը լսել աշակերտների շուրթերից, հասկանալ նրանց հոգեկան խռովքը եւ' ուղղորդել նրանց` անցյալը ճիշտ գնահատելով առաջ նայել, արարել, ստեղծել` հարատեւելու համար ...

 

Մեզ ողջերի մեջ փնտրեցեք, մարդիկ

Հայոց բանակի կազմավորման 18-րդ տարելիցին էր նվիրված "Օհանյան" կրթահամալիրի հայոց լեզվի եւ գրականության ուսուցչուհի Սեդա Հարությունյանի կազմակերպած "Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվի" խորագրով ցերեկութը, որին մասնակցում էին յոթերորդ դասարանի աշակերտները:

                                                                 Ավելին>>

Սպորտը մոտեցնում է մարդկանց

"Վարդանանց տոնը" Օհանյան կրթահամալիրում նշանավորվեց հագեցած միջոցառումների շաբաթով: Շաբաթը ամփոփվեց ուժի, գեղեցկության, ճկունության, հնարամտության շքեղ մրցույթով, որը տեղի ունեցավ Եվրասիա միջազգային համալսարանում: Մարմնակրթության ուսուցչուհի Լ.Դանիելյանը կազմակերպել էր "Սպորտլանդիա" բարձր դասարանի աշակերտների միջեւ:

                                                                                 Ավելին>>

Հանդիպում ժամանակի մեջ

Այս խորագիրն էր կրում միջոցառումը, որի ընթացքում "Օհանյան" կրթահամալիրի ուսուցչական կազմի կողմից կազմակերպած ցերեկույթի հարգարժան հյուրն էր սփյուռքահայ բանաստեղծուհի Սոնա Վանը:

     

Արվեստագետի ինքնատիպ ներաշխարհն ու ստեղծագործական ոճի նուրբ մոտեցումները ներկաների հոգիները լցրին վերերկրային, գերբնական պոեզիայի անմեկնելի արձագանքներով ու հուզական տրամադրությամբ: Սոնա Վանի ժողովածուներից ընթերցումներ հնչեցին ՀՀ վաստակավոր արտիստուհի Սիլվա Յուզբաշյանի անզուգական ձայնով եւ արտիստական մոտեցմամբ: Ներկա էին անվանի գրականագետներ, ինչպես նաեւ ներկայացուցիչներ "Նարցիս" գրական-գեղարվեստական հանդեսի խմբագրակազմից: Հանդիպումն իրոք ժամանակի մեջ հասունացած խոսք էր Սոն Վան մարդու, կնոջ, արվեստագետի մասին, որը միշտ էլ կհնչի ժամանակի մեջ:

Ողջույն վարժարանական                     

Ավանդական դարձած "Առաջին զանգը" մեծ շուքով նշվեց "Օհանյան" կրթահամալիրում: Կրթահամալիրը, որն իր անձանձիր, համառ եւ տքնաջան աշխատանքի շնորհիվ կարճ ժամանակում հասցրել է ձեռք բերել բարի համբավ հանրապետությունում, մեծ ոգեւորությամբ էր նախապատրաստվել հանդիսությանը:

                      Ավելին >> 1, >>2 

                                                                                                                                                                                 

Վարժարանական համաժողով Լուսակերտում 2008

Աշակերտին` որպես մարդու, որպես մտածելու իր ձեւն ունեցող անհատի կարող ես ավելի լավ ճանաչել դասից դուրս, առօրյա կյանքում ու հարաբերություններում: Այս նպատակին էր ուղղված "Օհանյան" կրթահամալիրի տնօրենության եւ ԱՅՍԵԿ միջազգային երիտասարդական կազմակերպության կողմից իրականացված երկօրյա հանգիստը Լուսակերտի հանգստյան տանը:

                                                 Ավելին >>1,>>2

Այբբենարանի հանդես 

Երբ "Հայրենիք" հեռուստաալիքի "Մանկական ալիք" հաղորդաշարի ռեժիսոր Գագիկ Սահակայնը եկավ նկարահանելու Նարեկ Դուրյանի "Քաջ Նազար" մյուզիքլի բեմականացումը 1-ին դասարանցիների դերակատարմամբ այսպիսի կարծիք հայտնեց.

Ավելին >>

"Փրկության" ուղիները

Երկիր մոլորակը պաշտպանության կարիք ունի: Ինչ պետք է անել, որ մեր մոլորակի կյանքը երկար լինի եւ անխաթար:

               

Իրենց կարծիքներն ու "փրկության" ուղիները նշեցին VII դասարանցիները: Կրթահամալիրի դահլիճը մեծ ոգեւորութամբ էր արձագանքում առաջադրվող հարցադրումներին: Ակնհայտ էր, որ աշակերտներն անտարբեր չէին հիմնահարցերի նկատմամբ: Յուրաքանչյուր մասնակից հասկացավ, որ իր դերը վճռորոշ կարող է լինել Երկրի "կյանքում": Փոխըմբռնումը, հանդուրժողականությունը, սրտացավ վերաբերմունքը այն կարեւոր հավելամասերն են, որ ապագայում կօգնեն բոլորիս :

 Կարմիր գրքում գրանցված կենդանիները

VIա դասարանի աշակերտները կազմակերպել էին դաս-ներկայացում` անգլերենից: Բնության գրկում ապրում են այնպիսի կենդանիներ, որոնց անունները գրանցված են Կարմիր Գրքում. որոնք են այդ կենդանիները, ինչ գիտենք նրանց մասին, ինչպես անենք, որ պահպանենք նրանց... Այս եւ նման շատ հարցերի պատասխանները կստանայիք, եթե ներկա լինեիք իր տեսակի մեջ հետաքրքիր այս դասին: Երեխաները խոսում էին մաքուր անգլերեն, հարցեր էին ուղղում միմյանց ու պատասխանում, ցուցադրում էին կենդանիների նկարները եւ քննադատում մարդու գործոնը կենդանիների բնաջնջման պարագայում:

Ն . Զարյան "Արա Գեղեցիկ"

VIIա դասարանում համակցված էին հայոց լեզվի եւ գրականության դասը : Գրականության դասի թեման Նաիրի Զարյանի "Արա Գեղեցիկ" դիցապատմական ողբերգությունն էր: Հետաքրքիր էին զուգահեռները. Խորենացի-Զարյան, պատմություն-գրականություն, պատմություն- արվեստ... Երեխաները նախ կատարեցին տրիադաներին տրված առաջադրանքները` կերպարային վերլուծություններ, բառային աշխատանք, ոճական հնարների բազմազանություն... Խոսեցին բառապաշարային առանձնահատկությունների մասին` արքա-ծառա հակադրությամբ: Վերջում, ցույց տալով հայոց լեզվից ձեռք բերած հմտությունները "Ածական անուն" խոսքի մասից, կատարեցին նկարագրական աշխատանք` խոր հնադարում հայտնաբերված հայկական ոսկերչական արվեստի նմուշների վերաբերյալ եւ պայքարեցին իրենց միավորների համար :

Ստ. Զորյան "Պապն ու թոռը"

Կուլիսներ, մանկական շշուկներ, սպասում... Երեւի մտածեցիք, թե որեւէ թատրոնի ներկայացման ենք սպասում: Ճիշտ գուշակեցիք, միայն թե մեր վարժարանի VI դասարանցիներն են որոշել իրենց մայրենիի դասը` Ստեփան Զորյանի "Պապն ու թոռը" պատմվածքը բեմականացնել իրենց դասասենյակում: Բայց սովորական բեմականացում չէ, որովհետեւ հայտնվեցին այնպիսի գործող հերոսներ, ովքեր չկան Զորյանի պատմվածքում` երգող շինական, տատիկ, հարեւան... Բոլորի խաղն էլ համոզիչ էր ու տրամադրող:

"Մոխրոտիկը"

Vա դասարանցիները որոշել էին արդեն ծանոթ հեքիաթը`"Մոխրոտիկը", ներկայացնել նորովի: Որոշեցին եւ իրագործեցին: Կարճ ժամանակում հասցրին պարգեւել նոր տպավորություններ, ներկայացնել բարին ու չարը ընկալելու իրենց տեսակետները: Այդ ամենը կարողացան փոխանցել դիտողներին: Վերջիններս "Օհանյան" վարժարանի սաներն են, ուսուցիչները , ծնողները: Հեքիաթ-ներկայացումը տեւեց 20 րոպե եւ անջնջելի տպավորություն թողեց բոլորիս վրա, որովհետեւ երեխաները ոչ միայն փայլուն գիտելիքներ ցուցաբերեցին անգլերենից, այլեւ իրենց ոգեւորությամբ ու ներքին ջերմությամբ բոլորիս պարգեւեցին ժպիտ, բարություն եւ հավատ:

Խոսակցական բառապաշար

VIա դասարանում մայրենի լեզվից բաց դաս էր: Թեման` խոսակցական բառապաշարն էր: Երեխաները ստեղծում էին խոսքային տարբեր իրավիճակներ, ներկայացնում խոսքի խրախուսելի տարբերակներ, բառապաշարի հարստացման եղանակներ: Նրանք այս դասին պատրաստվել էին 2 օր, ուսուցիչը նախապես կազմավորել էր թիմերը, տվել թեմաներ, առաջադրանքներ: Թիմերը ձեւավորվել էին հետեւյալ սկզբունքներով ու առաջադրանքներով. "Մարզական մեկնաբաններ"-ներկայացնել ֆիզկուլտուրայի դաս, "Փոքրիկ լրագրողներ"-գրել դասարանի մասին հոդված, "Դասարանական ժողովի պատգամավորներ"-ներկայացնել դասարանին հուզող խնդիրներ", "Մանկական լուրեր"-ներկայացնել դասարանի առօրյան` հաղորդաշարի միջոցով: Աշակերտները դերի մեջ էին մտել, հագնվել թեմային համահունչ, օգտագործել համապատասխան պարագաներ:

Խոր Վիրապ

VI դասարանցիները վաղ առավոտից հավաքվել էին կրթահամալիրի բակում: Դասղեկ Ս. Հարությունյանը կազմակերպել էր էքսկուրսիա` Խոր Վիրապ: Անչափ տպավորիչ էր ուղեւորությունը. երեխաները մոմ վառեցին, հեռվից նայեցին Արարատին հիացան ու վերադարձան տուն` որոշելով տեսածի տպավորությունները հանձնել թղթին:

Հուշ-դասաժամ

VIIա դասարանցիները Եղիշե Չարենցին նվիրված հուշ-դասաժամ անցկացրին: Հուզիչ էին կենսագրական փաստերը, մեծ երախտավորների կարծիքները բանաստեղծի մասին, տպավորիչ էր Մարտիրոս Սարյանի` Չարենցի դիմանկարն իր խորհրդավոր մեկնաբանությամբ:

               

Աշակերտներին հատկապես ցնցեցին Կարսի լուսանկարները, որոնք վերջերս արվել էին հայ զբոսաշրջիկների կողմից: Նրանցում պատկերված էր վաճառքի հանված Չարենցի տունը, աթոռը: Աշակերտները գրեցին շարադրություն, որի միջոցով հայտնեցին իրենց վերաբերմունքը կյանքի քննադատելի կողմերի վերաբերյալ:

"Պահպանիր բնությունը"

Գ. Սունդուկյանի անվան դրամատիկական թատրոնի զբոսայգին լեփ-լեցուն էր մարդկանցով: Աշնանային արեւոտ այդ օրը դեռ երկար ժամանակ կմնա երեխաների հիշողության մեջ: Գույների խրախճանք, վրձինների խաղ, թղթերի կույտ, սեղանների անսպառ շարք, երեխաների փայլող աչքեր, տրամադրող երաժշտություն... "Պահպանիր բնությունը" քարոզարշավը այստեղ էր հավաքել բազում երեխաների: Նպատակը մեկն էր` սովորեցնել տեսնել, սիրել բնությունը եւ պահպանել: Նախաձեռնությունը ծառայեց նպատակին: Շնորհակալություն կազմակերպիչներին` Հայաստանում վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամին եւ ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությանը:

Մենք հիշում ենք մեր հերոսներին

"Օհանյան" կրթահամալիրում խորհրդավոր լռություն էր: Հայրենասիրական ոգով տոգորվել էր ողջ կրթօջախը:

Ավելին >>

 

 

                                   

                                     

Copyright © Ohanyan College, All rights reserved
Designed & developed by