Մտորումներ ընդունելության քննություններից հետո…
Որն է ընդունելության քննությունների նպատակը: Պարզ է, որ բոլորը միանշանակ կպատասխանեն. “բուհ ընդունվելը…”: Որն է բուհ ընդունվելու նպատակը: Այս հարցի մասին կարծիքները, բնականաբար, միանշանակ լինել չեն կարող: Շատերի համար բուհ-ի դիպլոմը ձևական բնույթ է կրում` ինչ-որ տեղ ինչ-որ կերպ խցկվելու համար անհրաժեշտ փաստաթուղթ: Բայց որ մեր հասարակության մեջ շատ քչերն են կարևորում որակյալ մասնագետ դառնալու ցանկությունը, կարծում եմ, շատերը կհամաձայնեն:
Ավելին >> Առավոտ (11.08.2010)
Համազգային շեփորը հիմա էլ պետք է հնչի կրթության բնագավառում…
Կարդալով "Կրթության ոլորտը պետք է փրկել այնպիսի շարժման միջոցով, որով 88 թ.-ին հայերը փրկեցին Արցախը" հոդվածը ("Հետք", դեկտեմբերի 2009), ակամայից հիշեցի արցախյան ազատագրական շարժումների ընթացքում գրված, կրթությանը վերաբերվող մի հոդված, որտեղ մասնավորապես ասվում էր. "Արցախցին նույնիսկ փլատակների տակ և գնդակների տեղատարափի ներքո հայոց այբուբեն է սովորեցնում իր երեխաներին…": Ահա իրականում ով է հայը ընդհանրապես… և որքան է կարևորում իր զավակի կրթությունը` մի ձեռքում զենքը, մյուսում` այբբենարանը:
Ավելին >> Առավոտ (2010.02.06)
Այսօրվա դպրոցը համահունչ է այսօրվա ծնողին
Մեկ-երկու էլիտար դպրոցով կրթական համակարգի բարեփոխման խնդիր չի լուծվի: Երաշխավորված առաջընթաց ունեն այն երկրները, որտեղ զարգացած է շարունակական կրթական համակարգը, արդյունավետ՝ հանրակրթությունն ու բարձրագույն կրթությունը, եւ, բնականաբար, տնտեսությունը զարգանում է գիտելիքահենք ուղղությամբ: Մինչդեռ այս գաղափարները մեզ մոտ բարի ցանկություններից հեռու չեն գնում:
Ավելին >> Առավոտ (19.03.2010)
Պետությունը և տալիս է, և պահանջում
Չնայած ԱԺ պատգամավոր Ա. Բախշյանի հարցազրույցի միայն վերջում է ("Առավոտ", 20.03.2010 թ., "Պետությունը ոչ տալիս է, ոչ էլ պահանջում"), որպես ամփոփում, անվճար միջնակարգ կրթության մասին խոսելիս, նշված վերնագրի տեսքով դժգոհություն հայտնվում, բայց այդ միտքը կա ամբողջ հարցազրույցում: Մենք ճիշտ հակառակ կարծիքի ենք, որովհետեւ պետությունը եւ տալիս է, եւ պահանջում:
Ավելին >> Առավոտ (31.03.2010)
