Մարդու մեջ հաստատուն է և հուսալի միայն այն, ինչ նրա բնության մեջ ներծծվել է կյանքի առաջին շրջանում
Յա. Կոմենսկի
Էթիկան մեր կրթահամալիրում
Էթիկան և արժեքներըիրենց մեջ ներառում են ուղղորդող սկզբունքներ,որոնք հիմք են հանդիսա-նումառավել հստակ քաղաքականության, կանոնների սահմանման և, ընդհանրապես, որոշումների կայացման ժամանակ:Յուրաքանչյուր անհատ ունի որոշակի էթիկական նորմեր և արժեքային համակարգ, որըկարող է հակադրվել կրթահամալիրի կողմից ընդունելի արժեքներին և էթիկական նորմերին:Հետևաբար "Օհանյան" կրթահամալիրի "Էթիկական և կարգապահական նորմեր" փաստաթուղթը, որը ստորագրում է վարժարանի յուրաքանչյուր սան, օգնում է վերանայել, շտկել և կրթահամալիրում ուսանելու տարիներին առաջնորդվել այդ նորմերով: Գործողությունները և քայլերը, որոնք կարող են համարվել ընդունելի կրթահամալիրից դուրս, հնարավոր է իրենց հակադրումը գտնեն այստեղ:Կրթահամալիրի հիմնադիրների խորհուրդը, տնօրենությունը և ողջ մանկավարժական կազմը իր առաքելությունն է համարումկրթել և դաստիարակել էթիկական և բարոյական արժեքայինբարձր համակարգով կերտված սոցիալապես պատասխանատու անհատների:
ՊԱՀԱՆՋՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐՆ ԸՍՏ ԴԱՍԱՐԱՆՆԵՐԻ
Տարիքային բոլոր խմբերի համար դիմումը լրացվում է տեղում:
I դաս.
•3×4 չափի երկու լուսանկար
•բժշկական քարտ
II-XI դաս.
• տեղափոխման թերթիկ
•3×4 չափի երկու լուսանկար
• բժշկական քարտ
• անձնական գործերի փաթեթ (նախկին դպրոցից)
X դասարան ընդունվողների համար պարտադիր է նաև IX դասարանում տրված վկայականի առկայությունը:
ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ
“Օհանյան” կրթահամալիրում 2009 թ. հունվարից ընդունելությունն իրականացվում է հետևյալ կարգով. Անվճար տեղերի համար անհրաժեշտ է.
•հայոց լեզու, մաթեմատիկա, ռուսաց լեզու, անգլերեն առարկաներից վարժարանում անցկացվող ծածկագրված գրավորներից 57-60 գումարային միավոր,
•անվճար և զեղչային տեղերի համար սահմանված վարձավճարը պահպանվում է մեկ ուստարի, վերանայվում է տարվա վերջում և շարունակում է նույնությամբ գործել նաև հաջորդ ուսումնական տարվա ընթացքում, եթե աշակերտը տվյալ ուստարում ցուցաբերել է գերազանց առաջադիմություն:
ՎՃԱՐՈՎԻ ՏԵՂԵՐԻ ՀԱՄԱՐ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՒՄ Է.
•թիմային աշխատանք,
•հարցազրույց` հայոց լեզու և մաթեմատիկա առարկաներից,
•ընդհանուր հարցազրույց ընդունելության հանձնաժողովի անդամների հետ:
ՊԱՅՄԱՆԱԿԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ
•վարժարանի կողմից ամրագրված կրթական նորմերին չբավարարելու դեպքում աշակերտը կարող է ընդունվել պայմանականորեն,
•երկու իրար հաջորդող քառորդներում բոլոր առարկաներից միջինից ցածր առաջադիմություն ցուցաբերելու դեպքում աշակերտը հեռացվում է կրթահամալիրից,
•(որոշ դեպքերում հնարավոր է հաշվի առնել աշակերտի առաջընթացը և աշխատասիրությունը),
•ինչպես վճարովի, այնպես էլ անվճար համակարգում սովորող աշակերտները համապատասխան աշխատասիրություն, կարգապահություն չցուցաբերելու դեպքում կարող են հայտնվել պայմանական համակարգում,
•պայմանական համակարգում սովորող աշակերտների հետ ծնողի ցանկության դեպքում հնարավոր է աշխատել անհատապես (երկարօրյա պարապմունքների կազմակերպում):
ՀԵՌԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
Յուրաքանչյուր տարվա մինչև սեպտեմբերի 10-ը աշակերտի հետ
•կնքվում է կարգապահական և էթիկական նորմերի փաստաթուղթ, իսկ ծնողների հետ կնքվում է պայմանագիր,
•կարգապահական և էթիկական նորմերի խախտման, ինչպես նաև միջինից ցածր առաջադիմություն ցուցաբերելու դեպքում երեխան տեղափոխվում է ուսուցման պայմանական համակարգ, և հեռացվում ` երկու իրար հաջորդող քառորդ պայմանական համակարգում մնալու և վարքն ու առաջադիմությունը չբարելավելու դեպքում,
•տարվա ընթացքում մեկ բանավոր և երեք գրավոր նկատողություն ստանալու դեպքում աշակերտը հեռացվում է կրթահամալիրից,
•վերոհիշյալ փաստաթղթերի պահանջների կոպիտ խախտումների առկայության դեպքում հնարավոր է հեռացում առանց նախազգուշացման` տնօրենի, մանկավարժական խորհրդի կամ հիմնադիրների խորհրդի համապատասխան որոշման առկայության դեպքում: