հայ / eng
Մեր մասին
Ընդունելություն
Մեր ամսագիրը
Վարժարանականի առօրյան
Վիրտուալ շրջագայություն
Սեմինարներ
Նվաճումներ և ձեռքբերումներ
Լրագրության թոհուբոհում
Նվիրատվություններ
Առկա աշխատատեղեր
Հետադարձ կապ
Քարտեզ
Շրջանավարտներ
               Ես հաջողությանը շատ եմ հավատում, եթե հետևողական  և տքնաջան աշխատեմ, ես այն կունենամ:
                                                Թոմաս Ջեֆերսոն (ԱՄՆ-ի 3-րդ նախագահ)
                                                                                          

Առաջատարը կրկին կրթահամալիրից

Արդեն բարի ավանդույթ են դարձել հայկական "Կարմիր խաչ" կազմակերպության կողմից անցկացվող ստեղծագործական շարադրությունների մրցույթները: Մրցույթի պատասխանատուներն են ԿԳ նախարարությունը և Երեւանի քաղաքապետարանի կրթության վարչությունը: Մրցույթն անցկացվում էր Երեւան քաղաքի հանրակրթական դպրոցների և Հայաստանի Հանրապետության մարզերի  դպրոցների իններորդ դասարանցիների միջև: Շարադրության թեման էր`"Պատերազմ և մարդասիրություն": Ներկայացված 312 մասնակիցներից առաջին տեղը գրավեց "Օհանյան" կրթահամալիրի սան, իններորդ դասարանցի Մարիամ Մկրտչյանը:

 

Ոչ միայն հացիվ

Ավելի հաճելի, պարտավորեցնող բան, քան լինել ականատեսը բազում սաներիցդ յուրաքանչյուրի հաջողությանը, կարծում եմ չկա: Հերթական "օլիմպիական" հերոսը "Օհանյան" կրթահամալիրի չորրորդ դասարանցի Աբրահամ Գաբրիելյանն է, որը ՀՀԿ Ավանի տարածքային կազմակերպության կայծակնային շախմատի գավաթի մինչև տասը տարեկան պատանիների մրցաշարում գրավեց առաջին տեղը: Աբրահամը իր առաջին քայլերը արել է "Նյուտոնիկ" նախակրթարանում, որտեղ էլ ձևավորվել է ապագա դափնեկիրը: Այնուհետև հաճախել է Ավան համայնքի մասնագիտացված մանկապատանեկան մարզադպրոց, որտեղ էլ գրանցվել են առաջին հաղթանակները իր տարեկիցների շրջանում: Աբրահամը հետաքրքիր ու հարցասեր երեխա է, սիրում է նկարել, գեղեցիկ պատմություններ ու բանաստեղծություններ հորինել, չի սիրում պարտվել, սիրում է լինել ուշադրության կենտրոնում: Այս խոստումնալից սկիզբը, որը դրվել է "Նյուտոնիկ" նախակրթարանում, "Օհանյան" կրթահամալիրում, կարծում ենք կունենա բարեհաջող, տրամաբանական շարունակություն `Եվրասիա միջազգային համալսարանում, ուր ցանկանում է վարժարանն ավարտելուց հետո ուսումը շարունակել փոքրիկ Աբրահամը: Բարի երթ նրան ու բազում հաղթանակներ, իսկ մեզ` մեր աշխատանքի արդյունքը զգալու ու վայելումի բերկրանք:

Ինչպես է ծնվում գիրքը

                          

Ավելին >>1,>> 2

 

 

Միջմշակութային կամուրջ

                                   

Ավելին >>1, >>2,>> 3

Ձեռքբերում լրագրողական ասպարեզում

Փաստ է, որ տեղեկատվական այս հեղեղի պայմաններում ընթերցանությունը հետընթաց է ապրում: Այսօրվա երիտասարդությունը ստեղծագործական մտածողության, ազատ, գրագետ արտահայտվելու խնդիր ունի: Քիչ ընթերցելը կամ բնավ չընթերցելը, տեղեկատվական դաշտի բազմազանությունը `գռեհիկ, անճաշակ հաղորդումներով, պատանիների շրջանում արհեստական դժվարություններ են ստեղծում բանավոր կամ գրավոր հաղորդակցման տեսակետից: Միջին եւ բարձր տարիքի տղաները չեն հրաժարվում քաղաքային, ընկերական շրջապատում ծավալած զրույցների մենատեր դարձած ժարգոնային խոսելաոճից, երբ արտաբերած բառերն ու արտահայտությունները մայրենի լեզվի ոչ մի վանկ չեն պարունակում իրենց մեջ: Սա բանավոր խոսքի դեպքում, իսկ գրավոր խոսքում վիճակն ավելի քան անմխիթար է: Նախաբանից երեւում է, որ կրկնակի գնահատելի է դառնում այս միջոցառման կարեւորությունը, որի մասին կպատմեմ ստորեւ: Ամբողջական պատկերացում կազմելու համար կարդացեք "Ազգ" օրաթերթի մանկապատանեկան հավելվածը, որը ЮНИСЕФ ի եւ "Ազգ" օրաթերթի համագործակցային ծրագրի վերջին արդյունավորումն է: Ավելի քան քսան դպրոցահասակ լրագրողներ, որոնք վեց ամիս ուսումնասիրել են լրագրության այբուբենը, այս էլ որերորդ անգամ ընթերցողի դատին են հանձնում իրենց մտորումները, ուրախություններն ու հարցականները `փոքրիկ հրապարակումների տեսքով: Իսկ պատանի լրագրողների առաջին ուսուցիչն իր մասնագիտության նվիրյալ Սուսաննա Մարգարյանն է, ով այդ բարի առաքելությամբ հյուրընկալվել էր "Օհանյան" կրթահամալիրում: Կրթահամալիրի տնօրեն Սուսաննա Օհանյանը փաստում է, որ վարժարանականները, ովքեր հետա - քրքրություն են ցուցաբերել լրագրողական արվեստին ծանոթանալու, կարճ ժամանակահատվածում Սուսանննա Մարգարյանի օգնությամբ ստեղծագործական մտածողության, ազատ, գրագետ արտահայտվելու հմտություններ ձեռք բերեցին: "Օհանյան" կրթահամալիրի թղթակիցները բարձրաձայնել են իրենց ուրախացնող, հուզող տարբեր թեմաների մասին: Փոքրիկ հոդվածներով ներկայանալը հեղինակների համար նաեւ ինքնագնահատման միջոց կարող է դառնալ, հատկապես, եթե նրանք պարբերաբար թղթակցեն: Ամենօրյա լրագրողական դաշտը ազատ արտահայտվելու անծայրածիր տարածք է տրամադրում, ասել է, թե `խոսքի ազատություն:

Գրական ցոլքեր

 

               

Copyright © Ohanyan College, All rights reserved
Designed & developed by