հայ / eng
Մեր մասին
Ընդունելություն
Մեր ամսագիրը
Վարժարանականի առօրյան
Վիրտուալ շրջագայություն
Սեմինարներ
Նվաճումներ և ձեռքբերումներ
Լրագրության թոհուբոհում
Նվիրատվություններ
Առկա աշխատատեղեր
Հետադարձ կապ
Քարտեզ
Շրջանավարտներ

Խորհուրդներ առաջին դասարանի ծնողներին

Սատարեք երեխայի` դպրոցական դառնալու ձգտումը: Ձեր անկեղծ հետաքրքրվածությունը նրա դպրոցական գործերին ու հոգսերին, Ձեր լուրջ վերաբերմունքը նրա առաջին հաջողություններին եւ հնարավոր դժվարություն ներին կօգնեն Ձեր երեխային ինքնահաստատվելու եւ կհաստատեն նրա նոր կարգա վիճակի եւ գործունեության կարեւորությունը:

Ավելին >>

Կանոններ ծնողների համար

 Կանոն 1

Ամրապնդե՛ք ձեր երեխայի ինքնագնահատականը
 Հետևեք ձեր խոսքերին, խուսափեք այնպիսի արտահայտություններից, ինչպիսիք են "դա հիմարություն է" կամ "դու քո փոքր եղբորից ավելի վատն ես": Ընդգծեք ձգտման, ոչ թե գնահատականի կամ արդյունքի կարևորությունը: "Հաջորդ անգամ քեզ մոտ կստացվի" արտահայտության փոխարեն ասեք.

"Չնայած որ քեզ մոտ ոչինչ չստացվեց, բայց ես հպարտանում եմ այն բանով`  ինչպես ես դու ձգտում դրան": Սկզբունքորեն ամենաարժեքավորը ինչ մենք կարող ենք ասել երեխային, այն է. "Ես հավատում եմ  դա հաղթահարելու քո ունակություններին "և" Ես սիրում եմ և միշտ կսիրեմ քեզ` անկախ քո վարքագծից": Եվ ամրապնդեք ձեր խոսքերը աջակցությամբ և կարեկցանքով: Դրա շնորհիվ երեխայի մոտ աստիճանաբար ձևավորվում են երկու հիմնական համոզմունքներ նրա բարեկեցիկ հասուն կյանքի համար "ես ունակ եմ լուծել ցանկացած խնդիր" և "ես ինձ լավ եմ զգում` անկախ շրջապատի կարծիքից":

 Կանոն 2

Սահմանեք գերակայությունները, կարևորագույն որակները և հմտությունները:

Երեխայի վարքագծի հետ կապված շատ խնդիրներից կարելի է խուսափել կամ լուծել`զարգացնելով երեխայի մոտ երկու հիմնական որակներ. խիզախություն և կարեկցանքի ունակություն: Խրախուսեք խելամիտ ռիսկը, ապահովագրեք, եթե պետք է, սովորեցրեք անվտանգ վարքագծի տեխնիկան, բայց մշտապես դրդեք երեխային իր սեփական հնարավորությունները ուսումնասիրելու և նրան դրանում աջակցեք: Երեխային հարցրեք "մեր տատիկը հիվանդ է, ինչ ես կարծում, ինչ է նա զգում", համալրեք երեխայի զգացական բառարանը, որպեսզի նա սովորի ճանաչել, տարբերել և ավելի լավ հասկանալ ուրիշներին: Ինտելեկտի գործակցի (IQ) հետ միասին զարգացրեք զգայական զգացվածության գործակիցը (EQ):

Կանոն 3

 Ցույց տվեք "ինչպես" և գովեք "անսպասելի":

Օգտագործեք երեխայի ցանկալի վարքագծի խթանման երկու ամենաարդյունավետ միջոցները`անձնական օրինակը և անսպասելի գովասանքը: Երեխային, հատկապես քննադատելով և վիրավորելով, ինչպես չպետք է անել բացատրելու փոխարեն, ցույց տվեք` ինչպես պետք է անել: Եթե դուք նրան ժպտաք և ասեք. "Նայիր, թե ինչպես եմ ես դա անում", ավելի շուտ երեխան կհետեւի ձեր օրինակին: Հնարավոր է ոչ միանգամից, բայց կգա օրը, երբ դուք կնկատեք ձեզ համար անսպասելի ձևափոխումը: Համբերություն: Մի սպասեք ակնթարթային արդյունքի: Երկրորդ միջոցը - գովեք "անսպասելի": Ընդգծեք, երբ երեխան ինքնուրույն ցուցաբերում է քաղաքավարություն, համբերություն, ուրիշի հանդեպ ուշադրություն և այլն, ընդգծեք դա և արտահայտեք ձեր ուրախությունը և բավարարվածությունը այդ առիթով "Դու եղբորդ հետ կիսեցիր, դու այնքան բարի ես ու շռայլ ": Դա ավելի արդյունավետ է, քան երեխային նախատել ժլատության համար:

Կանոն 4 

Տվե՛ք ազատություն և բազմազանե՛ք երեխայի տպավորությունները 

Երեխայի ներդաշնակ զարգացման համար անհրաժեշտ է ազատություն: Նա պետք է հնարավորություն ունենա փորձարկելու և նոր փորձ ձեռք բերելու, սխալներ գործելու և զգալու հետադարձ կապը: Ինչպես երեխան կիմանա` ինչ է "կվառին ", քանի դեռ չի փորձել: Ավելի լավ չէ թույլ տալ (կամ նույնիսկ առաջարկել) երեխային ձեռք տալ չափավոր տաք թեյնիկին, քան արգելել դա նրան, իսկ հետո նրան ստորացնել `բացականչելով. "Ահա տա'ք է: Իսկ ես քեզ ասում էի: Մայրիկին պետք է լսել": Կոպիտ սխալ է: Ծնողների նմանատիպ պահվածքը հանգեցնում է կախվածության, թուլամորթության և վախկոտության: Տարաբնույթ տպավորությունները և փորձը (գրքեր, թանգարաններ, ճանապարհորդություններ, զբաղվելը երաժշտությամբ, սպորտով, նկարչությամբ և այլն) նշանակալիորեն արագացնում են երեխայի ինտելեկտուալ զարգացվածությունը և խթանում են նրա  ստեղծագործական ակտիվությունը:

Կանոն 5

Գծե՛ք լայն, բայց վստահելի սահմաններ: 

 Սահմանները երեխային տալիս են կանխատեսելիության զգացում և նվազեցնում են անհանգստությունը: Այստեղ կարևորը `ինչը արգելել և ինչպես արգելել: Առաջինը`սահմանները պետք է երեխային թողնեն բավարար տարածություն փորձարկումների և սխալների համար: Սահմանները չպետք է էականորեն նվազեցնեն երեխայի ազատությունը: Առավել լավ գործում են երեք տիպի սահմանների մոտեցումը`

ա) ագրեսիայի արգելքը

բ) արգելք այն բանին, ինչը անմիջականորեն սպառնում է երեխայի կյանքին և առողջությանը

գ)սահմաններ`կապված երեխայի մոտ համբերատարության զարգացման հետ:
 Ագրեսիայի արգելքը նշանակում է, որ ձեր տանը չի կարելի ծեծել, կծել, կճմթել, ծաղրել և այլն:
 Ոչ անվտանգ վարքի արգելքը հաճախ հակասում է փորձարկումներին և ինչ-որ նորը փորձելու ռիսկին: Կիրառեք այն զգուշությամբ և ուշադրություն դարձրեք "անմիջականորեն" բառին: Եթե երեխան ճոճանակ է նստել, այդ դեպքում նրա կյանքին և առողջությանը սպառնացող վտանգը անկասկած աճում է, բայց դա ամբողջովին ընդունելի է, հատկապես, որ դուք կարող եք կողքին կանգնել և սատարել:
 "Սկզբում դասերը, հետո զվարճանքները" կանոնը հիանալի միջոց է երեխայի մոտ զարգացնելու անհրաժեշտության դեպքում հաճույքը հետաձգելու կարողությունը: Այդ ունակությունը հոգեբանական հասունության և ինքնակառավարման գրավական է, կայունություն, ի վնաս անհարմարավետությանը և ակնթարթային "իմպուլսիվ" հրապուրանքներին, օրինակ`առողջությանը (ծխելը, ալկոհոլը, թմրանյութերը և այլն) և մարդու այլ երկարաժամկետ հետաքրքրություններին:
 Երկրորդը`արգելքները պետք է պաշտպանվեն ընկերասիրաբար, հետևաբար և պատճառաբանված: Պահպանեք սահմանափակումները յուրաքանչյուր խախտման փորձի դեպքում: Եթե երեխան փոքր է (3-4 տ. փոքր) սահմանի պահպանման լավագույն եղանակը ուշադրության շեղումն է: Երեխայի ուշադրությունը կենտրոնացրեք անցնող հրշեջ մեքենային, սառցակալած տանը կամ մուլտֆիլմին: Ինչպես նաև կարող եք գրպանում կամ պայուսակում պահել նախօրոք վերցրած խաղալիք, հին հեռախոս կամ բանալիների կապոց: Գործուն շեղումները կարող են նշանակալիորեն թուլացնել լարվածության աստիճանը ձեր և ձեր երեխայի հարաբերություններում:           

Կանոն 6

Կիրառե՛ք արտոնություններից զրկելը ապտակելու կամ գոռալու փոխարեն:

Եթե երեխան երեք տարեկանից մեծ է, կիրառե'ք "թայմ -աուտ"-ը և ժամանակավոր արտոնություններց զրկելը: Օրինակ`եթե երեխան հարվածել է եղբորը, հանգիստ և առանց քննադատության ասում եք նրան. "Չի կարելի հարվածել Իլյուշային", և տանում եք ուրիշ սենյակ. "Նստի'ր ր աթոռին և մտածիր": Եթե նա հրաժարվում է  նստել, փակում եք դուռը (երբեք մի անջատեք լույսը սենյակում) երեխայի տարիքին հավասար րոպեով (օրինակ`4 տարեկան-4 րոպեով): Ավելի լավ է կանգնեք դռան մոտ և բռնեք բռնակից: Պատրաստ եղեք լացի և սենյակի ավերելուն: Երկու կանոններ, գործեք ԼՈՒՌ և ՀԱՆԳԻՍՏ: Ոչ մի կտրուկ շարժումներ, մեղադրանքներ և կշտամբանքներ երեխայի հասցեին, առավել ևս, կշտամբանք և ծեծ: Եղեք հաստատուն, բայց բարեհամբույր: Դուռը բացելուց հետո այդ թեմայով ոչինչ չասեք, կարևորը`մի տոնեք հաղթանակ , ասելով "դե ինչ դուրդ եկավ", այլ ուղղակի գրկեք կամ շեղեք երեխային: Մի քանի "թայմ-աուտ"-ներից հետո դուք կզարմանաք արդյունքից:
Ավելի մեծ երեխաների համար կարևոր և միակ պատիժը սահմանափակ ժամանակով արտոնություններից զրկելն է: Վերջինս շատ կարևոր է, քանի որ հեծանիվից օգտվելու իրավունքից զրկելը օրինակ անորոշ կամ երկար ժամանակով իջեցնում է երեխայի վարքի փոփոխման մոտիվացիան: Արտոնություններից զրկելը առավել արդյունավետ միջոց է, քան ֆիզիկական պատիժը: Ֆիզիկական պատժից հրաժարվելու երեք պատճառ`

ա) երեխան սկսում է վախենալ, կորչում են վստահությունը և հարաբերություններ երեխայի հետ, տեղեկատվությունը և կրիտիկական պահին իրավիճակի վրա ազդելու հնարավորությունը,

բ) ցասման պահին կարող է չհաշվարկվել հարվածի ուժգնությունը, ինչը կարող է հանգեցնել վնասվածքների և հաշմանդամության,

գ) սովորեցնել օրինակով `երեխան սովորում է լուծել կոնֆլիկտը ուժի միջոցով, այլ ոչ թե երկխոսության, ինչը նրան անպատրաստ է  դարձնում խմբային աշխատանքին և անձնական կյանքում մոտիկության:   

 

 Կանոն 7

Երեխային ժամանակ տրամադրեք և զվարճացեք միասին:
Մարդու համար մանկության ամենաերջանիկ պահերը այն ժամանակն է, որը ծնողները (կամ այլ նշանակալի մեծահասակները) նվիրում են իրենց երեխային: Երեխաների հետ զվարճացեք: Պլանավորեք համատեղ զվարճալիքները: Լցրեք միասին անցկացրած րոպեները ուրախությամբ և ծիծաղով, և ձեր ազդեցությունը երեխայի վրա այնքան կաճի, որ դուք կարող եք մեկ հայացքով լուծել խնդիրը, որը նախկինում չէիք կարողանում լուծել պատիժներով ու կշտամբանքներով:



 

                    

Copyright © Ohanyan College, All rights reserved
Designed & developed by