… Այս վայրկյանին մեծանում եմ մի վայրկյանով,
Այս վայրկյանին գուցե մի նոր բարեկամով
Իմ հների հայտնի շարքն է ավելանում…
Սիրելի բարեկամ
Մեծահոգությունը երկնառաք հատկանիշ է, որ տրված է մահկանացուներից ոչ բոլորին: Գաղտնիք չէ, որ այսօր` առաջընթացի մեր դարում, սիրտն ու հոգին չեն մարդկությանն առաջնորդում: Ամենքին հասու չէ այլոց համար բարիք գործելու հաճույքը: Քչերն են գիտակցում մատաղ սերնդի որոշիչ դերն ապագայում և իրենց կյանքն ու միջոցները նվիրաբերում մատաղ սերնդի կրթության գործին: Խորապես երախտապարտ ենք մեր բարերարներին:
1. 1997 թվականին ”Օհանյան” կրթահամալիրի ներկայիս մասնաշենքը դարձավ մեր ուսումնադաստիարակչական կենտրոնը` շնորհիվ կրթահամալիրի լավագույն բարեկամ, Ավան համայնքի առաջին թաղապետ Ռուբեն Հայրապետյանի :
2. 2003 թ-ի հունվարի 8-ին վարչապետ Անդրանիկ Մարգարյանն իր ստորագրությամբ հաստատեց այդ նույն շենքը մեր վարժարանին 20 տարով անվարձահատույց տնօրինելու որոշումը:
3. 2003 թ-ին ժամանակակից հայ բանաստեղծ Հովհաննես Գրիգորյանը կրթահամալիրի գրադարանին նվիրեց մոտ 200 կտոր գիրք` փաստելով, որ հեղինակների մակագրությամբ գրքերն իր համար շատ թանկ են, սակայն վարժարանականներն արժանի են այդ նվիրատվությանը:
4. 2003 թ-ին կրթահամալիր այցելեց բոստոնահայ Մարո Ադուրյանը և կրթօջախի սաներին նվիրեց երաժշտական կենտրոն:
5. 2004 թ-ին այցելեց Լոս-Անջելեսի “Մաշտոց” քոլեջի ուսուցիչ Հովսեփ Նալբանդյանը և նվիրեց գրենական պիտույքներ ու”Լույս” հանրագիտարանի 2 շքեղ հատոր:
6. 2004 թ-ին “Օրինջ Քաունթի” ղեկավար Անի Օզդերերին վարժարանականներին նվիրեց գրենական պիտույքներ:
7. Էռնեստ Մուրադյանը տարրական դասարանցիներին տրամադրեց դիդակտիկ պարագաներ:
8. 2004 թ-ին “Մարմարի աշխարհ” կազմակերպության տնօրեն Արտյուշա Գրիգորյանը նվիրեց ծաղկաթաղարներ, որոնք զարդարեցին կրթահամալիրի սրահները:
9. 2005 թ-ին Բեյրութի ավետարանական քոլեջի ուսուցչուհի Վեհան Բեդիրյանը “հայ նոր աննման սերունդի մարդակերտումի” օջախ-կրթահամալիրի ստեղծումը ողջունեց և նվիրեց 100 դոլար:
10. 2005 թ-ին բոստոնահայ Մարո և Աղավնի Ադուրյանները նվիրեցին պատճենահանման սարք:
11. Մեր օրերում այնքան էլ շատ չեն հանդիպում բարի և կամեցող մարդիկ: Բայց պիտի ուրախությամբ հայտնենք, որ ի հեճուկս իր մարդկային նկարագիրն օր օրի կորցնող դարի, իբրև բարեկամ ու աջակից մեր կողքին միշտ կանգնած է պրոֆեսոր Մ. Մելքումյանը: Հարգելի պրոֆեսոր, այս փոքրիկ ժամանակաընթացքում մեկ անգամ չէ, որ Ձեր օգնությունն եք առաջարկել վարժարանին` ցանկանալով նրան տեսնել նոր բարձունքներում: Եվ մենք ամեն ինչի համար խորապես շնորհակալ ենք Ձեզ: Հարգելի պրոֆեսոր, մեր սաներին և, իհարկե, բոլորիս անչափ ուրախացրեց Ձեր նվերը` տեսաէկրանը, որի միջոցով, հավատացնում ենք, ավելի արդյունավետ դասեր և միջոցառումներ պիտի կազմակերպվեն կրթօջախում: Ուստի և′ աշակերտների և′ մանկավարժների և′ տնօրենության անունից շնորհակալություն ենք հայտնում Ձեզ` մեզ այդ հնարավորությունն ընձեռելու համար:
“Առողջ մարմնում առողջ հոգի” կարգախոսով մենք չենք կարող առաջնորդվել, քանի դեռ չունենք առավել հարմարավետ մարզադահլիճ: Ամբողջ աշխարհում կրթությունը իրականացվում է հովանավորների աջակցությամբ: “Օհանյան” կրթահամալիրը ձեռք է բերել հողատարածք և մեծ ցանկություն ունի կառուցելու ներքոհիշյալ գծագրով մարզադահլիճ:
Սակայն…
Շնորհակալություն ենք հայտնում մարզադահլիճի կառուցման առաջին հովանավորներին.
• Մարզադահլիճի կառուցման համար մեր առաջին հովանավորն է 2007-2008 ուստարվա 11-րդ դասարանի աշակերտ Գրիգոր Մինասյանի հայրը` Սոս Մինասյանը, որը ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԿ, “Օհանյան” կրթահամալիրի 1810003001760100 հաշվեհամարին փոխանցել է 100 000 (հարյուր հազար) դրամ: